Հովհաննես Թումանյան ‹‹Ծիտը››

Video

Թաթիկ ձմեռ պապիկ

Video

Խաղ` աջ – ձախ

Video

Մաթեմատիկական խաղ` ետ ու առաջ

Video

Նախավարժանք, խաղ հողաթափերով

Video

Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները

Սովորույթ1: Եղիր նախաձեռնող

Քո կյանքի ղեկը վերցրու քո ձեռքը, հասկանալով, որ քո կյանքի հաջողություններն ու արդյունավետությունը ուղղակիորեն կախված են քո որոշումներից: Պատասխանատու եղիր քո որոշումների և նրանցից բխող հետևանքների համար:

Եղիր ձեռներեց` ակտիվ: Քո կյանքը այն չի հենց ինչ “պատահեց”: Անկախ նրանից դու գիտակցում ես թե ոչ, այն դու ես մանրամասն մշակել:Համենայն դեպս ընտրությունը դու ես կատարել: Նախաձեռնող լինել` դա քո կյանքի նկատմամբ պատասխանատվությունն է: Նախաձեռնող մարդիկ գիտակցում են, որ իրենք կարող են պատասխանատու լինել: Նախաձեռնող անձը նախաձեռնող լեզու է օգտագործում` ես կարող եմ, ես ուզում եմ, ես գերադասում եմ, և այլն: Պասիվ մարդիք հավատում են, որ իրենք պատասխանատու չեն իրենց ասածի և կատարածի համար` նրանք այլընտրանք չունեին:

  • Սովորույթ 2: Սկսիր մտքում վերջը պատկերացնելով:

Բացահայտիր ինքդ քեզ: Պարզիր քեզ հատկանշանական ամենակարևոր արժեքները և քո կյանքի նպատակները: Պատկերացրու քո բազմազան դերերից յուրաքանչյուրի իդեալական բնութագրերը և փոխազդեցությունը կյանքում:

 Սովորույթ 2-ը հիմնված է երևակայության վրա` մտքով պատկերացնել այն ինչ ներկայումս չես կարող տեսնել: Դա հիմնված է այն սկզբունքի վրա, որ ամեն ինչ ստեղծում է երկու անգամ` գաղափարի մտահղացում և ֆիզիկական ստեղծում:Սովորություն դարձնելու ամենալավ ճանապարհը` ինքդ քեզ խնդիրներ առաջադրելն է: Դա կենտրոնացնում է նրա վրա ինչ դու ուզում ես լինել և անել: Դա քո հաջողության պլանն է: Դու ստեղծում ես քո սեփական ճակատագիրը ապագան պատկերացնելով:

  • Սովորույթ 3: Առաջնահերթ գործերը դիր առաջին տեղում ։

Նշանակում է ապրել ավելի հավասարակշիռ. պետք է հասկանալ, որ ընթացիկ ամեն մի գործ պարտադիր չէ կատարել: Կենտրոնացիր քո կարևորագույն առաջնահերթ գործերի վրա: Սովորույթ 3-ը հաջորդ ստեղծագործությունն է, ֆիզիկական ստեղծումը: Դա կատարվում է օրից օր, վայրկյանից վայրկյան: Սովորույթ 3-ը նույնպես կյանքի կառավարման մասին է` քո նպատակների, արժեքների, դերերի և առաջնայնությունների: Որո՞նք են ամենաառաջնայինները: Ամենաառաջնայիններըը նրանք են, որոնք դու ինքդ ամենաշատն ես արժևորում: Եթե դու առաջնայինները դնում ես առաջին տեղում, ապա ժամանակդ և գործողություններդ կազմակերպում և կարգավորում:

  • Սովորույթ 4. Մտադրվել հաղթել առանց վնասելու:

Հաղթել առանց վնասելու՝ այլ մարդկանց հետ հարաբերությունները: Գնահատիր և հարգիր մարդկանց:

Հաղթել առանց վնասելու դա բարեհամբույր լինելու մասին չէ, ոչ էլ արագ հաջողության հասնելու տեխնիկայի մեջ է: Մենք հաջողություն ենք համարում այն, երբ մեկ ուրիշը ձախողում է, այսինքն երբ ես հաղթում եմ, դու կորցնում ես կամ երբ դու ես հաղթում, ես եմ կորցնում: Կյանքը դառնում է զրոական գումարով խաղ:

Սովորույթ 5. Փորձել նախ հասկանալ, ապա հասկացվել:

Հարաբերություններ ստեղծելու և պահպանելու կարողությունը ամենակարևորն է կյանքում: Փորձիր սկզբում հասկանալ, ապա հասկացվել: Շփվելու կարողությունը ամենակարևորն է կյանքում: Եթե դու նման ես մեծամասնությանը, դու հավանաբար սկզբում ուզում ես հասկացված լինել, դու ուզում ես քո տեսակետը անց կացնել: Մարդկանց մեծամասնությունը լսում են պատասխանելու, այլ ոչ հասկանալու մտադրությամբ: Դու ընտրում ես այն, ինչ ուզում ես լսել համապատասխանեցնելով քո ինքնակենսագրությանը: Փորձիր լսել դիմացինի “կաշվի մեջ մտնելով”:

  • Սովորույթ 6. կրեատիվ համագործակցություն:

Այս սկզբունքը հիմնված է «երկու խելքը ավելի լավ է, քան մեկը» ժողովրդական իմաստության վրա: Պարզ ասած`  “երկու խելքը ավելի լավ է, քան մեկը: Դա պրոցես է , որ մարդիկ իրենց անձնական ողջ փորձն ու գիտելիքներն են դնում սեղանին: Միասին նրանք շատ ավելի լավ արդյունք կստանան, քան առանձին: Երբ մարդիկ սկսում են միմյանց հետ շփվել անկեղծ և նրանք բաց են փոխադարձ ազդեցության համար, նրանք նոր իմացություն են ստանում: Դու իրոք արժևորում ես մարդկանց մտավոր, էմոցիոնալ և հոգեբանական տարբերությունները: Կամ դու ուզում ես, որ բոլորը հենց քեզ հետ համամիտ լինեն, այսպիսով մենակ էլ կարող ես գլուխ հանել:

  • Սովորույթ 7. «Սղոցը սրել»։

Սղոցը սրել նշանակում է պահպանել և զարգացնել ամենաանգնահատելին որ դու ունես: Դա քեզ թարմ է պահում, հետևաբար դու կարող ես շարունակել կիրառել մյուս վեց սովորույթները: Դու բարձրացրիր քո ունակությունները քեզ շրջապատող մարտահրավերները հաղթահարելու համար: Առանց այս վերականգնման մարմինը թուլանում է, միտքը կարծրանում, էմոցիաները կոպտանում, հոգին անզգայանում, անձը էգոիստանում: Այնքան էլ գեղեցիկ տեսարան չի, այդպես չէ: Լավ զգալը հենց միանգամից չի լինում: Կյանքը հավասարակշռված ապրել նշանակում է անհրաժեշտ ժամանակ հատկացնել ուժերի վերականգնման համար:

Ինչ անել, երբ երեխան կամակոր է …

Изображение

 

Երեխան կամակոր կամ անհնազանդ է համարվում, երբ չի ցանկանում ենթարկվել խելամիտ կանոններին և չի արդարացնում ծնողների ակնկալիքները: Մասնագետներն առանձնացնում են կամակոր վարքագծի երեք տեսակ.

  • Երկու տարեկան հասակում երեխան կարող է արձագանքել ծնողների պահանջներին՝ անելով նրանց ասածի ճիշտ հակառակը:
  • Անհնազանդության երկրորդ տեսակն այն է, երբ երեխան զայրույթի պոռթկում է ունենում կամ ջղայնացած հայտարարում է, որ չի անի ծնողների ասածը, և ոչ ոք նրան չի կարող ստիպել:
  • Կամակոր վարքի երրորդ տեսակն ընդգրկում է պասիվ դիմադրությունը, որի ընթացքում երեխան նվնվում, բողոքում, խոժոռվում, մռայլվում է, երբ նրան ինչ-որ բան են խնդրում անել:

 

Խնդրին նպաստող հանգամանքները

  • Կամակորության հիմնական պատճառը, թերևս, մեծահասակների կողմից դրսևորված անհետևողականությունն է: Սովորաբար մեր պահանջների մեծ մասը, օր՝ խաղալիք ները հավաքելը, հաճելի չեն լինում երեխայի համար: Բնական է, որ երեխան փորձում է դուրս պրծնել այս տհաճ իրավիճակից: Երբ մեծահասակները, անսելով երեխայի նվնվոցներին, ետ են կանգնում իրենց պահանջներից, երեխան հասկանում է, որ դիմադրությունն աշխատում է, և ամենայն հավանականությամբ դա կկրկնվի նաև ապագայում:
  • Երբեմն մեծահասակներն իրենք չեն կարողանում միմյանց հետ համաձայնության գալ վարքի կանոնների վերաբերյալ, ինչը ստիպում է երեխային անհնազանդություն ցուցաբերել նրանցից մեկին:
  • Որոշ ծնողներ այնքան բարձր ակնկալիքներ են ունենում իրենց երեխաներից և այնքան անիրականալի նպատակներ են դնում նրանց առաջ, որ երեխան պարզապես դատապարտված է պարտության: Արդյունքում երեխան ծնողներին   համարում է ոչ խելամիտ և իրեն արդարացի է զգում, երբ դիմադրություն է ցուցաբերում:
  • Չափից ավելի քննադատական և ժխտողական տրամադրված ծնողը կարող է նույն ազդեցությունն ունենալ իր երեխայի վրա:

Խորհուրդ ծնողներին

  • Ներգրավեք երեխային կանոնների սահմանման մեջ: Համոզվեք, որ դրանք հստակ են, լավ հասկացված : Խուսափեք չափից ավելի շատ կանոններ սահմանելուց, քանի որ երեխան կամակորություն կդրսևորի, եթե նրա առաջ չափից ավելի պահանջներ և սահմանափակումներ դրվեն:
  • Կանոններ կամ ակնկալիքներ սահմանելիս հաշվի առեք երեխայի զարգացման մակարդակը: Արդյո՞ք դրանք իրականալի են:
  • Փորձեք բացատրել ձեր կանոնները և ակնկալիքները հենց իր տեսանկյունից: Երբեք մի հիմնավորեք ձեր կարգավիճակով, օր՝ «որովհետև ես քո ծնողն եմ»:
  • Երեխայի հետ կապված ձեր ակնկալիքները հաղորդեք ընտանիքի մյուս անդամներին, ուսուցիչներին՝ փորձելով միասնական պահանջներ դնել երեխայի առջև:
  • Մի դրդեք երեխային հակադրվելու, հատկապես եթե զգում եք, որ նա հոգնած կամ գեր լարված է:
  • Կանոնները հնարավորինս ըդհանրական ձևավորեք, որ երեխային չթվա, թե իր համար են հորինված, օր՝ պետք է ասել «Տանը վազել չի կարել», ոչ թե՝ «Ես քեզ ասացի՝ տանը չվազվզես»:
  • Դրական ձևակերպում տվեք ձեր պահանջներին: «Մի վազիր» ասելու փոխարեն աեք. «Արդեն քայլելու ժամանակն է»:
  • Երեխային կանոնները հիշեցնելիս եղեք հանգիստ և գործնական: Մի զայրացեք և երեխայի անհնազանդությունը մի ընկալեք որպես անձնական վիրավորանք կամ դաստիարակության նշան:
  • Պատիժը զանցանքին համապատասխան նշանակեք:
  • Երբ երեխան կամակորություն է անում, որոշ ընդմիջումը երբեմն կարող է օգտակար լինել. «Տեսնում եմ, որ չափից ավել լարված ես: Խնդրում եմ, գնա քո սենյակ, մինչև ավելի լավ զգաս քեզ և ի վիճակի լինես հետևել կանոններին»:
  • Ձեր պահանջները երեխային ներկայացրեք հանգիստ, մեղմ տոնով, այլ ոչ թե բղավելով:

Անհնազանդությունը, կամակորությունը որոշ չափով նորմալ է համարվում, քանի որ երեխան փորձում է հաստատել իր անկախությունը: Սակայն, երբ երեխայի համար օրինաչափ է դառնում կանոնների ու պահանջների մեծ մասը մերժելը, ապա այստեղ արդեն լուրջ խնդիր կա:

Изображение     

Ճպուռն ու մրջյունը

Video

ԱՂԱՅԱՆԱԿԱՆ (Շիլափլավ)

Սով էր, սով էր մկստան, 
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ 
Էլ չթողեց տուն-կտուր 
Ջահել ահել գեղովի, 
Կանչեց , բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն 
Մի հնարքով ազատվեն :
– Գլխիդ մատաղ, սանամեր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակըրիր տաքացրու,
Մինչև գարուն ապրեցրու:

Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
– Երգո՞ւմ էիր, շատ բարի
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա` դու պարի:

Աղվեսն անցավ ծառի մոտով, 
Գերվեց, էրվեց պանրի հոտով։ 
Վազեց գնաց բերնի ջուրը, 
Եվ թուլացան կուռն ու ճուռը:

– Ի՞նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:

Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ 
Երգելում էլ եղար վարպետ, 
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, 
Թռչունների մայր թագուհի։ 

Անցան պայծառ օրերը,

Էլ ո՞րն ասեմ, էլ որը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ…

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

 «ԳՏԻՐ  ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՅՆԸ և ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ»  ԴԻԴԱԿՏԻԿ   ԽԱՂ

Խաղի նպատակը

Խաղը  զարգացնում  է   երեխաների   ուշադրությունը,   մտապահելու   ունակությունը,   տեսողական  հիշողությունը:

Խաղի նկարագրությունը:

Դաստիարակը  յուրաքանչյուր  սեղանին  դասավորում  է 5-6    նկար:     Իր   սեղանին   դնում   է   ամբողջ հեքիաթի հերոսների նկարնեը,    հարցնում  է,   թե  որ հեքիաթի     հերոսներն են նկարված     դրանց    վրա,    առաջարկում   է   դիտել   նկարները,   որոնք   դրված  են    երեխաների    առջեւ   եւ   գտնել   նմանը:    Երեխաները   ուշադիր  դիտելուց   հետո   գտնում  են   զույգը:   Դաստիարակը  գովաբանում  է   նրանց:   Այս  խաղում  երեխաները  սովորում  են   ընտրել  ըստ  գույնի, ձեվի,  համեմատել   ու   գտնել  մնանը:

ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

Previous Older Entries