Աղայանական…

Լուսնյակ գիշեր…լիճը խաղաղ…
Ուռած թշեր գորտերի խաղ
Գորտի բանակ գորտի նվագ…
Սրախոսում…Զրախոսում…
Լքուն, փքուն
Գորտը կռռուն,
Ջրհորի մեջ
Ջրի վրան.
Մի աքաղաղ կարմրապեծիկ
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով՝ վեր-վեր ձգվեց
Իր չորս կողմը
Աչք ածելով՝
Ու զարմանքով ինչ հարց տվեց.
Ասավ – ուր է
Մեծ է ծովը
Չորս թիզ չկա
Իմ թիզովը
Գորտ տատիկը բարկացավ,
Չուստերն հագավ, վեր կացավ
Ճմբան ծերին թըփ, թըփ, թըփ
Գիժ թոռները չըփ, չըփ, չըփ
Ոտ ու տոտիկ չռեցին 
Գետը չնկած՝ լռեցին: