Նոյեմբերի 28-ի հաշվետվություն

Այսօր առավոտյան նախավարժանքներ կատարեցինք: Նախավարժանքից հետո մի քանի խաղեր խաղացինք՝ հողաթափերով խաղը, կարմիր կոճակը,  թաշկինակը և քարացած խաղը: Բայց ամենից շատ նրանք սիրում են քարացած խաղը: Նրանք ունեն գորգ, որը անվանում են ‹‹Ուրախ գորգ›› : Դրա միջոցով կարողանոմ ենք երեխաներին արագ հավաքել մեր շուրջը: Ես այն դասավորեցի շրջանաձև, բոլորը նստեցին իմ շուրջը և  նրանց համար հեքիաթ պատմեցի: Իմ կարծիքով նրանց դուր եկավ: Դրանից հետո որոշեցինք գնալ բակ զբոսանքի: Ի դեպ, այդ միտքը  նրանց շատ դուր եկավ: Ճանապարհին երեխաները երգում էին իրենց ամենասիրած երգերը: Մի փոքր խաղալուց հետո այգում ծաղիկների շուրջը շրջան կազմեցինք, երգեցինք և վերադարձանք խումբ:

 

 

 

Փորձառություն

Պատմեմ իմ  փորձառության մասին: Սկզբում փորձառության դասերս անցկացնում էի 5 տարեկանների խմբում: Արդեն մի քանի օր է, ինչ տեղափոխվեցի 3-5 տարեկանների խումբ:  Նրանք այնքան փոքր, այնքան լավը, և նույնքան էլ չարաճճի են, բայց ինչևէ  այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ մտերմանալ երեխաների հետ: Այսօր փորձառության ժամանակ դասը վարել եմ ես: Եթե համեմատության կարգով ասեմ, ապա օրեցօր դրական հատկանիշներ եմ ձեռք բերում:  Անգամ եթե փոքր ինչ թերանում եմ, դաստիարակչուհին ինձ բացատրում է և ճիշտ ուղղություն տալիս:

Այս առավոտ, բոլորս միասին  նախավարժանք արեցինք:Իսկ հետո նրանց համար ընթերցում էի«Պոչատ աղվեսը» և « երեք արջերը», իսկ այդ ընթացքում երեխաները կլանված լսում էին և սպասում թե վերջում ինչ պետք է լինի: Կարծում եմ, որ  նրանց դուր եկավ: Քանի որ վաղը գնալու ենք տիկնիկային թատրոն՝ «Պոչատ աղվեսը»նայելու, դրա համար էլ այսօր հեքիաթը ավելի մանրամասն ուսումնասիրեցինք, որ ավելի պատկերավոր լինի: Փորձեցինք կավով հերոսներին  պատրաստել և  ջրաներկով նկարել: Իսկ վերջում  մի  քանի մուլտֆիլմ նայեցինք:ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

Մեր խաղերը

Video

Առավոտյան ծես

Video

Տիկնիկային թատրոն

Video