Ուղեղը և հոգեկանը

phs3

Մարդու ուղեղը բնության ամենաբարդ և ամենակատարյալ ստեղծագործությունն է։ Այն մեր հոգեկան գործունեության նյութական հիմքն է, մեր օրգանիզմի կառավարման կենտրոնական վահանակը։

Բազմաթիվ գիտնականներ նախ և առաջ ընդգծում են այն ապշեցուցիչ անհամապատասխանությունը, որը կա այդ արտաքինից պարզ ու հասարակ զանգվածի և նրա գործունեության անսահման հնարավորությունների և   բարդության միջև։

Նույնպիսի զարմանք է հայտնում և անվանի հոգեբան Ա.Լուրիան, որը մասնակցել է գլխուղեղի վրա կատարված շատ վիրահատությունների։ Նա գրում է, թե ինչքան միատարր և ձանձրալի տեսք ունի ուղեղը, այն օրգանը, որն ընդունում, մշակում և պահպանում է արտաքին և ներքին աշխարհից ստացած ինֆորմացիան, որը ստեղծում է մարդու գործունեության և վարքի ծրագրերը և կարգավորում ու կառավարում է դրանց կատարումը։

Որպեսզի ավելի պատկերավոր և տպավորիչ լինի ուղեղի կարևորությունը, բավական է նայել չորս կողմը և հասկանալ, որ այն, ինչ տեսնում ենք՝ շքեղ մեքենաները, գեղեցիկ կառույցները, ձեր հրապուրիչ հագուստները, օդում սավառնող ինքնաթիռը, ձեր ձեռքի գրիչը և բազմաթիվ տեսանելի, շոշափելի իրողությունները, գիտության, տեխնիկայի և մշակույթի նվաճումները, ըստ էության, մարդու ուղեղի գործունեության, նրա աշխատանքի արդյունքն են։

ՈՒղեղի կառուցվածքը: Մարդու կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) կազմված է ողնուղեղից և գլխուղեղից։ Ինչքան բարձր է տեղադրված այս կամ այն բաժինը, այնքան բարձր ու բարդ է դրա ֆունկցիան։ Բոլորից ներքև տեղադրված է ողնուղեղը։ Այն տեղավորված է ողնաշարի մեջ և կարգավորում է ներքին օրգանների և առանձին մկանային խմբերի աշխատանքները։ Ողնուղեղի վերին մասում տեղավորված է երկայնական ուղեղը՝ փոքր ուղեղի հետ միասին։ Դրանք միավորում, կոորդինացնում են օրգանիզմի բարդ ֆունկցիաները։ Միասնական գործունեության մեջ են ներգրավվում մկանների մեծ խմբեր ու ներքին օրգանների ամբողջական համակարգեր, որոնք իրականացնում են շնչառության, նյութափոխանակության և այլ ֆունկցիաներ։ Երկայնական ուղեղից փոքր-ինչ վերն տեղավորված է ԿՆՀ-ի բաժիններից մեկը՝ միջին ուղեղը, որը մասնակցում է բարդ շարժումների և ամբողջ մարմնի դիրքի կարգավորմանը։ Երկայնական և միջին ուղեղները միասին կազմում են գլխուղեղի սյունային մասը։

Բարձրագույն նյարդային համակարգի առավել բարձր բաժինները կազմում են գլխուղեղի մեծ կիսագնդերը, որոնց անմիջապես վերևի մասում տեղավորված է նյարդային բջիջների մի շերտ, որը կոչվում է գլխուղեղի կեղև։
Գլխուղեղի կեղևի մակերեսը (մոտ 2000 քառ. սմ) ունի ծալվածքների, ծալքերի ու գալարների տեսք։ Ենթակեղևային հանգույցները մոտակայքում տեղակայված, տեսողական բլրակի հետ միասին կոչվում են ենթակեղև։ Գլխուղեղի կեղևը և ենթակեղևը իրականացնում են ռեֆլեկտոր գործունեության ամենաբարդ ձևերը։

Կյանքի ընթացքում սովորելու, հասարակական-պատմական փորձը յուրացնելու ժամանակ մարդը ձեռք է բերում բազմաթիվ պայմանական ռեֆլեքսներ, որոնք էլ ապահովում են նրա հարմարումը (ադապտացիան) միջավայրի փոփոխվող պայմաններին։

Առաջին ազդարարային համակարգի ազդարարները մեզ շրջապատող աշխարհի կոնկրետ առարկաների պատկերներն են, որոնք առաջացել են մեր հոգեկանում, գլխուղեղում և մասնակցում են մեր վարքի ու գործունեության կազմակերպման ու կարգավորման գործընթացին։ Մեր կյանքի համար դրանք խիստ կարևոր են։  Ի դեպ, ի տարբերություն մարդկանց՝ կենդանիների ակտիվությունը ընթանում է այս համակարգի մակարդակում։

Երկրորդ ազդարարային համակարգը, որն ունեն միայն մարդիկ, արտասանվող, լսվող, գրված բառերն  են, որոնք ազդարարների ազդարարներն են։ Բառն ունի երկու կողմ՝ արտաքին նշանակություն (ձայն, գրվածի տեսողական պատկերներ) և ներքին նշանակություն, որը պետք է հասկացվի ուղեղի աշխատանքի շնորհիվ, որպեսզի հնչած բառը ամբողջությամբ որոշակի գործողություններ առաջ բերի։ Դրա համար էլ արտահայտված անհասկանալի բառը մարդուն չի կարող դրդել ակտիվության կամ կողմնորոշել, կարգավորել նրա վարքը։

Աղբյուր` http://www.doctors.am/am/psychology/psychology1/%D5%88%D6%82%D5%B2%D5%A5%D5%B2%D5%A8-%D6%87-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A8/2689?page=1

 

Հոգեբանության և մարդու կյանքի կապը

phs31

Ի՞նչ կապ կա հոգեբանության և մարդու կյանքի միջև, սոցիալական, տնտեսական, քաղաքական պայմանները ինչ դեր են խաղում մարդու հոգեբանության, նրա վարքի, աշխարհայացքի, արժեքային կողմնորոշումների ձևավորման գործում։ Ինչ դեր է, խաղում հոգեբանությունը մեր կյանքում, և ինչ պայմաններ են նպաստում այն բանին, որ մենք հասկանաք և ընդունեք հոգեբանության իմացության անհրաժեշտությունը։

Հոգեբանությունը գիտություն է մարդու մասին, ուրեմն հոգեբանության առաջին և ամենալավ ուսուցիչը կյանքն է, որով մենք ապրում ենք և որի միջոցով ճանաչում շրջապատող աշխարհը, մեր հարազատներին, ընկերներին, ինքներս մեզ, մտնում տարաբնույթ ընկերական, մտերմական, ուսումնական, աշխատանքային հարաբերությունների մեջ։ Մենք արդեն որոշակի պատկերացումներ ունենք մարդու ճանաչողական, իմացական պրոցեսների մասին, անգամ կարող ենք դրանց որոշակի որակավորումներ տալ։  Մեկի մասին ասում ենք, որ ուժեղ կամք ունի, մյուսին ասում ենք՝ քաջ է, անվախ, համարձակ, իսկ մյուսը վախկոտ “կատու” է, “մայրիկի բալիկ է”։ Կամ բարդ հարց լուծելու առիթով մենք անպայման դիմում ենք այն մարդուն, որը սուր միտք ունի, տրամաբանող է, ունի կազմակերպական ընդունակություններ և այլն։

Իսկ ինչպե՞ս ենք ընկեր ընտրում։ Ընտրում ենք նրան, ով մեզ հասկանում է, կիսում մեր հոգսերը, ուրախանում մեր հաջողություններով, ով հաշվի է նստում մեր տրամադրության, հոգեվիճակի հետ, մեզ ոգևորում ու քաջալերում է։ Մենք հիանալի գիտակցում ենք, որ մեր հասակակցի ամբարտավան, լկտի վարքագիծը, մեծամտությունը պայմանավորված է նրանով, որ նրա ծնողները հեղինակություն են կրիմինալ աշխարհում։ Կամ   հասկանում ենք, որ ծնողից որևէ արժեքավոր բան խնդրելու դեպքում ամենաանհարմար պահն այն է, երբ նա ջղայնացած է մեզ վրա։

Այսինքն՝ հասկանում ենք ուրիշի տրամադրությունը, հոգեվիճակը, բնավորության առանձնահատկությունները։

Մարդու հոգեբանությունը, նրա մտածելակերպը, հայացքներր, համոզմունքները, դիրքորոշումներն ու վարքի դրղապատճառները, ուրիշների, ուսման, աշխատանքի, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ նրա վերաբերմունքը ձևավորում են կյանքը, ընտանիքը, հասարակությունը։
Մարդը տվյալ սոցիալական միջավայրի, տվյալ էթնոսի արդյունքն է, նրա ձևավորման գործում մեծ է ազգային ավանդույթների, սովորույթների, ազգային ծեսերի և բանահյուսության դերը։ Մարդն իր հոգեբանությամբ արտացոլում է հասարակական պատմական փորձը և տվյալ ժամանակաշրջանը։ Փոփոխվում են տվյալ էթնոսի պետական և քաղաքական կառուցվածքը, տնտեսական և կրթական համակարգը, հասարակական հարաբերությունները, ընդհանրապես մարդու կենսակերպն ու կենսաձևը, համապատասխանաբար փոխվում է նաև նրա հոգեբանությունը։ Այդ բոլոր փոփոխությունների ականատեսն ենք մենք։

Մարդկանցից շատերը, նեղ սոցիալական վիճակից ելնելով, դառնում են չար, դաժան, մանրախնդիր, կորցնում արժանապատվությունը, ազգային մտածողությունը։ Այսինքն՝ հոգեբանությունն ու կյանքը կազմում են մեկ ամբողջություն, փոխադարձ կապված են միմյանց հետ, և մեկի հետ կատարվող դրական և բացասական փոփոխությունը անմիջապես անդրադառնում է մյուսի վրա, պատճառ դառնում նրա համարժեք փոփոխության համար։

Աղբյուր` http://www.doctors.am/am/psychology/psychology1/%D5%80%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A8/2694?page=1

Սուտը և անգիտակցականը

phs

Հոգեբանները հավատացնում են, որ ցանկացած մարդ 1 օրում 200անգամ սուտ է խոսում:

Գիտնականների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որքան մարդը կրթված է, այնքան ավելի շատ է սուտ խոսում: Բարձրագույն կրթությունը մարդկանց տալիս է անհրաժեշտ բառապաշարը և վստահությունը, դրա համար էլ սուտ խոսելը դառնում է ավելի հեշտ և ասված ստերն էլ ավելի իրական են թվում: Պրեֆեսոր Բելլա Դե Պաուլոն թեստ է անցկացրել տարբեր աստիճանի կրթվածություն ունեող մարդկանց միջև և պարզել, որ կրթված մարդիկ բոլորից շատ են ստում: Բրիտանիայի նախկին նախարար Էդվին Կերրին գրում է, որ խորհրդարանում շատ քիչ մարդ կար, որ չէր ստում:

Ապացուցված է նաև այն փաստը, որ տղամարդիկ առավել շատ են ստում, քան կանայք` հատկապես դատարկ բաներում:

Այն հարցին, թե նոր և լավ աշխատանքի անցնելու համար կստեք արդյոք, տղամարդկանց 68%-ը, կանանց` 62%-ը պատասխանել են դրական:

Հազվադեպ բացառությամբ մեզանից ամեն ոք պահանջ է զգում շփվելու, մարդիկ իրար հետ ինֆորմացիա են փոխանակում, միասին մատահաղացումներ են ստեղծում, ծանոթանում են, լիզքավորվում են դրական լիցքերով, և այս ամենը տեղի է ունենում իրար հետ շփման ընթանցքում, և հաճախ շատ վիրավորական է, երբ մեզ խաբում են այն մարդիկ, որոնց հետ մենք շփվում ենք և չենք կարողնում նկատել նրանց սուտը: Մարդկության հեռավոր երազանքներից մեկը դա սուտը ճշտից տարբերելն է: Սակայն, ցավոք սրտի, դժվար դա հնարավոր լինի, քանի որ մարդը չի կարող նույնիսկ տարբերել սեփական հորինվածքը իրականությունից: Ծնողները պետք է հենց փոքր տարիքից սովորեցնեն իրենց երեխաներ չստել իրենց: Դրա համար ցանկացած ստի բացահայտման դեպքում պետք նրանց զրկեն շատ սիրելի մի զբաղմունքից կամ իրից, որպեսզ խստագույն ձևով պատժեն երեխային` նրա մեջ ծնողի հանդեպ անկեղծություն դաստիարակելու համար:

Համենայնդեպս, որպեսզի հնարավոր լինի տարբերել իրականությունը հորինվածքից հարկավոր է ուշադրություն դարձնել խոսակցության ժամանակ մի քանի նշանների, որոնք ակնհայտ են, որոնք անկախ իրենց կամքից ցուցաբերում է խոսակիցը, եթե իհարկե պրոեֆեսիոնալ ստող չէ և չի տիրապետում հոգեբանական հնարներին իր սուտը թաքնելու համար: Այդ բոլոր նշանները կարող են հաստատել կամ ժխտել նրա խոսքերը:

Բայց ամեն դեպքում հարկավոր է զգույշ լինել և ժամանակից շուտ ենթադրություններ չանել: Շերլոկ Հոմսը նույնիսկ մի անգամ կասկածեց մի աղջկա ստախոսության մեջ` նրա ժեստն ընդունելով որպես ճշմարտությունը թաքցնելու փորձ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ուղղակի աղջիկը ամաչում էր իր մեծ քթից: Դրա համար ստի բացահայտումը նաև անհատական մոտեցում է պահանջում:

Խոսք

Անօգուտ փաստեր: Օրինակ. դուք ուզում եք մանրամասն իմանալ մարդկանց մասին, որի հետ հանդիպել է ձեր ընկերը: Եթե նա ստում է, ապա դուք կլսեք պատմություն այն բանի մաին, թե որքան լավն էր սնունդը, հիանալի էր եղանակը, ինչ հույզեր է ունեցել այս կամ այն իրադարձություններից, իսկ մարդկանց մասին միայն մի քանի թռուցիկ ակնարկ: Եթե պատմելու ընթացքում մարդը հետ գնում և նորից մի բան ավեալցնում պատմվածքին դա նշանակում է, որ նա ճիշտ է խոսում, քանի որ դժվար է հորինված պատմությունը հիշել, հետ գնալ և նորից մի նոր բան ավելացնել, քանզի մեծ է հավանակությունը, որ կխառնես իրար:

Եթե ձեր դիմացինը ասում է, որ նույնպես սիրում է ֆուտբոլը և միասին սկսում եք ֆուտբոլից խոսել, ապա նրա սուտը բռնելու համար կարող եք փոխել խոսակցության թեման, եթե նա հաճույքով դա անի, ապա նշանակում է, որ նա ստել է, քանզի հակառակ դեպքում, միակ հույզը, որը կարող է առաջանալ, դա անբարարվածությունն ու դժգոհությունն է, և նա նորից կփորձի վերադառնալ այդ թեմային:

Մարմնի շարժումներ

Եթե ձեր զրուցակիցը պատմելու ընթացքում ձեռքերով հպվում է դեմքին, փակում է քիթը, բերանը, ապա դա նշան է, որ գիտակցորեն պատնեշ է ստեղծում ձեր մեջ: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել այն փաստին, որ զրուցակիցը անընդհատ, գնում է մեկ քայլ հետ. Դա նշան է, որ նա ցնականում է հեռու մնալ ձեզանից և ինչ-որ բան չբացահայտել: Հստակ ուշադրություն դարձրեք, երբ ձեր դիմացինը հարցին պատասխանելիս հետ է քայլում կամ գլուխը ներքև կամ վերև է պահում. Դա նույնպես փակվելու փորձ է:

Հույզեր

Ստի բացահայտման ժամանակ չափազանց կարևոր է դիմացինի հույզերին հետևելը, քանզի շատ հույզեր անկառավարելի են մարդկանց համար, և դժվար է դրանք թաքցնելը: Ամերիկացի հոգեբան Պաուլ Էկմանը, որը ակտիվ կերպով ուսումնասիրում էր մարդկային հույզերի տեսակներն ու դրսևորումները, պնդում է, որ մկանները, որոնք կառավարում են դեմքը, գիտակցությունը չի կարողանում կառավարել, այսինքն` կեղծ ժպիտը քիչ թե շատ հնարավոր է տարրանջատել անկեղծ ժպիտից:

 Հույզերը կարող են հանդես գալ նաև ուշացումով` խոսակցությունից անմիջապես հետո: Չափից  շատ հույզեր ցուցաբերելը դա նույնպես վկայում է ստախոսության մասին, օրինակ զարմանքը, որը տևում է 6 վայրկյանից ավել, դա արդեն կեղծ հույզ է: Եթե ձեզ հետ սկսում են հանկարծ խոսել շատ հարգալից կամ ընդհակառակը` գոռալով, դա նույնպես սուտը թաքցնելու փորձեր կարող է հանդես գալ:

Աչքերի շարժումները

Ճիշտ է ասված, որ աչքերը հոգու հայելին են: Դրա գիտական բացատրությունն այն է, որ աչքերը իրականում շատ ակտիվ մասնակցում են մտածողության գործընթացներին: Նրանք անընդհատ գտնվում են շարժման մեջ և ընդունում են դիրք` կախված այն բանից, թե ուղեղի որ շրջանն է տվյալ պահին ակտիվ: Իմանալով այդ ամենը` կարելի է մշտապես տեղեկություն ունենալ այն մասին, թե ինչով է զբաղված այդ պահին ուղեղը:

Եթե զրուցակցի աչքերը նայում են`

Աջ վերև– երևակայական հիշողության ակտիվացում

Ձախ վերև– նկարի կոնստրուկտավորում

Ձախ– հորինում է ձայն

Աջ– փորձում է հիշել, այն ինչ լսել է

Ներքև և ձախ– ստուգում է զգացողությունները և հույզերը

Ներքև աջ– վերլուծում է իրավիճակը

Ուղիղ– տեղեկատվության ընկալում

Հարկավոր է հիշել, որ ձախլիկների դեպքում ձախ և աջ կողմները հակառակ ձևով շրջվում են:

Կա այնպիսի համատարած ընդունված կարծիք, որ երբ մարդիկ խոսելիս թաքցնում են աչքերը և ուղիղ չեն նայում աչքերի մեջ, ապա դա նշան է, որ ստում են, սակայն դա շատ թյուր կարծիք է, քանզի աչքերին ուղիղ չնայելը դա կարող է լինել տվյալ անձի անինքնավստահության նշան, ինչպես նաև հաճախ խոսակցության ընթացքում հարկ է լինում ընդհատել տեսողական կոնտակտը, որպեսզի ինչ-որ բան մտածես, հիշես:

Մարդը շատ բարդ մեխանիզմ է, դրա համար կարող ես մեկին  շատ ճիշտ բացահայտել, իսկ մյուսին` սխալ: Մարդու սուտ կամ ճիշտ պահվածքի բացահայտման համար հարկավոր է նաև իմանալ, թե ինչպես է պահում իրեն այդ մարդը իր համար առավել հանգիստ և բարենպաստ իրավիճակներում: Ուստի, յուրաքանչյուր վերլուծություն հարկավոր է կատարել այն մարդկանց հետ, որոնց լավ ճանաչում ես: Մարդկանց հետ շփվելիս` հենց առաջին հանդիպումից էլ հարկավոր է հիշել նրանց որոշ յուրահատկություններ, տիպիկ ժեստեր ու շարժումներ:

Հետաքրքիր փաստեր երազների մասին

dream

Կույր անձանց երազները:

Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և էմոցիաների տեսքով:

Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը:Արթնանալուց 5 րոպե հետո, արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը:

Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում:

Ցանկացած մարդկային էակ (բացի ծայրահեղ հոգեբանական խանգարումների), լինի կին, թե տղամարդ քնում են և երազներ են տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց իրենց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց և կանանց են տեսնում:

Երազները կանխարգելում են պսիխոզների առաջացումը:

Վերջին քնի փուլում, այն ուսանողները, որոնք արթնացվել էին հենց երազի սկզբից, բայց հետո թողել, որ 8 ժամ քնեն բոլորը ունեցան դժվարություններ ուշադրությունը կենտրոնացնելու մեջ, ավելի նյարդային էին, հալյուցինացիաներն ու պսիխոզի նշանները սկսվեցին 3 օր հետո:

Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք:

Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց դուք գիտեք արդյոք, որ ձեր միտքը չի հորինել նրանց դեմքերը, դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում, փողոցով քայլելիս կամ մի մարդաշատ վայրում, ուղղակի չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ ձեր երազի մեջ տեսած ձեր կողմից նշված անծանոթ մարդասպանը կարող է լինել մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ դուք փոքր երեխա էիք: Մենք բոլորս էլ տեսնում ենք օրական 10 հազար դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:

Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:

Երազների մոտ 12%-ը սև ու սպիտակ են: Կան մարդիկ տարբեր սյուժեներով երազներ են տեսնում: Բայց դեռևս պարզված չէ, թե ավելի էմոցիոնալ են այն երազները որոնք սև ու սպիտակ են թե գունավոր երազները:

Երազները նրա մասին չեն, ինչի մասին տեսնում եք:

Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները ունեն խորը սիմվոլիկ լեզու անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է: Դա նման է պոեմ գրելուն, որտեղ կարող են ասել, որ միջատների խումբը մեքենաներ են, որոնք անդադար շարժվում են և չեն կանգնում: Այսպիսով, սիմվոլները ձեր երազներում ավելի քիչ հավանական է, որ կլինեն այն սիմվոլների վերարտադրությունը, որոնք իրականում կան:

Ծխելը դադարեցնելուց ավելի գունավոր երազներ են տեսնում:

Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել ունենում են ավելի գունավոր երազներ քան երբևէ: Համաձայն “Անոմալ հոգեբանության” լրագրի` ծխելուց զուրկ մարդիկ 1-4 շաբաթների ընթացքում 33%-ը ունենում է ծխելու մասին 1 երազ: Շատ երազներում նրանց այդ ծխելու պրոցեսը ուղեկցվել է մեղքի զգացումով և բացասական հույզերով: Ծխելու մասին երազները ծխախոտի դեմ պայքարի արդյունք է: Բայց բոլոր երազները ավելի գունեղ էին քան սովորաբար:

Արտաքին ազդակները ներխուժում են երազների մեջ:

Դա կոչվում է երազի ներմիավորում և դա փորձ է, որը մեզանից շատերը ունեցել են և եղել է իրական կյանքից եկած ազդակ: Նմանատիպ օրինակ է երբ դուք իրականում ծարավ եք և ձեր միտքը այդ զգացողությունը միավորում է ձեր երազի հետ, որից հետո կարող է երազի մեջ սկսեք մեծ բաժակով ջուր խմել, բայց դա իհարկե չի օգնում իրական ծարավը հագեցնելու, կարճ ժամանակ անց ծարավի միտքը նորից սկսվում է երազի մեջ այնքան մինչև արթնանաք և ջուր խմեք:

Դուք անշարժացած եք քնելու ժամանակ:

Հավատում եք, թե ոչ, բայց դուք վիրտուալ կերպով անշարժանում եք ձեր քնի ժամանակ (հավանաբար որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումները մարմնի կողմից): Նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում պարալիզացված:

Մի քանի այլ կարևոր փաստեր:

Նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչ 3 տարեկան: Հենց այդ տարիքից սկսած երեխաները ավելի շատ մղջավանջներ են ունենում:

Քուն և երազներ

phs33

Մարդու օրգանիզմի երկու հիմնական ֆունկցիոնալ վիճակներն են քունը և արթնությունը։ Վերջին տասնամյակների ընթացքում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ քնի վիճակն, իր հերթին, բարդ է և ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրում։

Արթնության վիճակը ևս միշտ նույնը չէ, կախված ուղեղի աշխատանքի բնույթից, հոգնածության աստիճանից և այլ գործոններից:

Մարդն իր կյանքի մոտ 113ը անց է կացնում քնած վիճակում, մնացած 2/3-ում նա գտնվում է արթնության և գիտակցության ակտիվության այս կամ այն մակարդակի վրա։ Եթե մարդն ապրում է 60 տարի, ապա մոտ 20 տարի նա քնած է լինում։ Բնականաբար, արթուն վիճակի հոգեկան ապրումների մասին մենք ավելի շատ բան գիտենք, քանի որ դրանց որոշ մասը գիտակցվում է, այսինքն մենք հաշիվ ենք տալիս մեզ, թե արթուն վիճակում ինչ ենք տեսնում, լսում, շոշափում, ինչ մտքեր ու ցանկություններ ունենք:

Արդյո՞ք աշխատում է քնած մարդու ուղեղը։

Մարդու գլխուղեղում կան մոտավորապես 15 միլիարդ, եթե ոչ ավելի, նեյրոններ, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ էլ մարդը հոգեկան կյանք է ունենում և հարմարվում է կյանքի պայմաններին։ Պարզվում է, որ քուն մտնելիս և քնած ժամանակ մարդու գլխուղեղն աշխատում է նույնքան ակտիվորեն, որքան և արթուն վիճակում, իսկ քնի, այսպես կոչված, “արագ” (երազային, պարադոքսալ) փուլերում՝ նույնիսկ շատ ավելի եռանդով, քան արթնության վիճակում։ Քնելիս ուղեղի աշխատանքը ոչ թե արգելակվում է, այլ վերակառուցվում։ Իսկ աշխատող նեյրոնների թիվը նույնքան մեծ է, որքան և արթուն վիճակում։

Երազային փուլերում հատկապես ակտիվ է դառնում քնած մարդու, գլուխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որն ապահովում է մտապատկերներով հարուստ ենթագիտակցական ապրումների՝ երազների առաջ գալը։

Քնած մարդու հոգեկան գործունեությունը    դառնում է ավելի արագընթաց և  հուզականորեն հարուստ, իսկ այդպիսի հոգեկան գործունեություն հնարավոր է միայն ուղեղանյութի մեծ զանգվածների աշխատանքի շնորհիվ։ Քնած ուղեղն, այո, հանգստանում է, բայց հանգստանում է իր աշխատանքի բնույթը փոխելու միջոցով։ Դրան նպաստում է արտաքին աշխարհից գրեթե լրիվ զգայական մեկուսացումը, որի հետևանքով պայմաններ են ստեղծվում ներհոգեկան գործընթացների ակտիվացման համար։

Քնած վիճակը նույնպես միօրինակ չէ։ Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում է այդ ընդհանուր (քնի) վիճակի մեկ փուլից մյուսին մինչև արթնանալը։

Հետազոտությունները պարզել են, որ գոյություն ունի քնի երկու տեսակ, այսինքն քնած վիճակի երկու ենթատեսակ, “դանդաղ” (կամ օրթոդոքսալ) և “արագ” (պարադոքսալ կամ երազային) քուն։

“Արագ” քնի փուլերում, որոնք զբաղեցնում են մարդու գիշերային քնի մոտավորապես 20-22 տոկոսը, աչքերն արագ շարժումներ են կատարում և, ինչպես պարզվում է, քնածը հիմնականում տեսողական պատկերներից կազմված երազներ է տեսնում։ Նա ունենում է նաև լսողական, շոշափելիքի և այլ զգայություններ, սակայն գերակշռում են տեսողական պատկնրները։ Այս պատճառով էլ ավանդաբար ասում են, որ մարդը “երազ է տեսնում”, բայց չեն ասում, թե նա “երազ Է լսում”, թեև հոգեբանորեն դա ևս ճիշտ է։

“Դանդաղ” քնի փուլում ևս կան հոգեկան ապրումներ, բայց դրանք հիմնականում անպատկեր են և, ինչպես ենթադրում են, ունեն վերացական մտածողության բնույթ։ Հենց այս փուլում է, որ որոշ թվով քնած մարդիկ բարձրաձայն խոսում են՝ շարունակելով քնած մնալ։ Քնածի խոսքի ուսումնասիրությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում մարդու ենթագիտակցության առանձնահատկությունները պարզելու տեսանկյունից։


Արթնության վիճակի յուրահատուկ գիծը գիտակցության առկայությունն է։ 
Արթնությունից քնին անցնելը սկսվում է նրանից, որ մարդը փակում է աչքերը և հնարավորին չափով մեկուսանում է շրջապատող աշխարհից, թեև այդ մեկուսացումը երբեք լրիվ չի լինում, որքան էլ խորը քնած լինի մարդը, նա միշտ արտաքին աշխարհից եկող որոշ գրգռիչներ ընկալում է։ Քնած մարդիկ շատ զգայուն են իրենց անունների նկատմամբ։ նույնիսկ խոր քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ լսելով իր անունը:

Կա՞ն, արդյոք, մարդիկ, ովքեր երազներ չեն տեսնում։

Ոչ, այդպիսի մարդիկ չկան։ Բոլոր նրանք, ովքեր քնում են, երազներ են տեսնում։ Մեր վերապահությունը պայմանավորված է նրանով, որ թեև քնի և արթնության հերթափոխությունը բնության օրենք է, սակայն լինում են նաև բացառություններ, եղել են և այսօր էլ կան փոքրաթիվ մարդիկ, ովքեր չեն քնում, միշտ արթուն են։ Համենայն դեպս նրանք այնպես չեն քնում, ինչպես մյուսները:

Այսպիսով այն բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի ժամ կարողանում են քնել և հայտնվում են քնի “պարադոքսալ” փուլերում, անպայման երազներ են տեսնում և այն էլ բավականին մեծ քանակությամբ։ Երազ տեսնելն անհրաժեշտ է հոգեկան առողջության պահպանման համար։ Դա ապացուցվել է հատուկ հետազոտությունների շնորհիվ, որոնց ընթացքում մարդկանց ընտրականորեն զրկում էին քնի երազային փուլերում գտնվելու և երազ տեսնելու հնարավորությունից։ Հաճախ է պատահում, երբ մարդուն հարցնում ենք, թե արդյոք անցած գիշեր երազներ տեսել է և նա պատասխանում է. “Այս գիշեր ես շատ ամուր եմ քնել և երազ չեմ տեսել”։
Իրականում նա տեսել է երազներ և այն էլ շատ, բայց չի հիշում դրանք։ Բանն այն է, որ արթնանալուց հետո երազները, փոքրաթիվ բացառություններով, արագորեն մոռացվում են, այնքան արագ, որ նույնիսկ մտապահելու ցանկության դեպքում մենք հազիվ կարողանում ենք առանձին պատառիկներ հիշել։
Եթե մարդ քնում է 7-8 ժամ, ապա մեկ գիշերվա ընթացքում 4-5 անգամ հայտնվում է քնի երազային (արագ) փուլում և, անկասկած, երազներ է տեսնում։ Քանի որ նա չի արթնանում, այդ երազներն  առավոտյան հիմնականում մոռացվում են։

Մենք կարող ենք հիշել քնի վերջին պարադոքսալ փուլի երազները, այն էլ այն դեպքում, երբ արթնանում ենք հենց պարադոքսալ փուլից: Երազ տեսնում են բոլորը, բայց հիշելու տեսակետից մարդկանց միջև կան անհատական տարբերություններ։
Ինչո՞ւ են երազներն այդքան արագ մոռացվում։
Քնից արթնանալուց հետո մարդկանցից շատերը կամ համոզված պնդում են, թե երազներ չեն տեսել, կամ էլ ասում են, որ զգում են, որ երազներ տեսել են, բայց թե ինչ՝ չգիտեն, չեն հիշում։

Երազները մեծ մասամբ, իսկապես, շատ արագ մոռացվում են։ Ինչո՞ւ։

Ամենից առաջ նշենք, որ ինչպես և ցերեկային տպավորությունները կամ ձեռք բերված գիտելիքները, երազները նույնպես, որպես մեր հոգեկանի բովանդակություններ, ենթակա են մոռացման :
Երազները նույնպես ենթարկվում են հիշողության աշխատանքի հոգեբանական օրենքներին։ Պարզվում է, որ մեր տեսած երազները չեն քայքայվում ու մոռացվում, այլ որպես ենթագիտակցական կապակցված սյուժեներ, երազային բեմերի վրա ներկայացվող յուրահատուկ թատերական գործողությունների շարք, տպավորվում ու մնում են մեր հիշողության խորքերում։ Որոշ պայմաններում դրանք լրիվ կամ հատվածաբար կարող են վերարտադրվել։ Բայց ավելի հաճախ երազները ոչ միայն մոռացվում են, այլ նույնիսկ մեծ ջանքերի գնով հնարավոր չի լինում դրանք վերհիշել։

Հնարավո՞ր է, արդյոք, իմանալ մարդու հոգեբանական առանձնահատկությունները նրա երազները վերլուծելու ճանապարհով։

Այո, հնարավոր է. հենց երազների մեկնաբանությունն է մարդուն իմանալու և ճանաչելու արգասավոր ուղիներից մեկը։ Բայց այն քիչ է օգտագործվում, քանի որ բարդ ուղի է, մեծ գիտելիքներ, փորձ և հոգեբանական ինտուիցիա է պահանջում։
Անշուշտ, մարդու երազներում դրսևորվում են նրա բնավորության այն գծերից շատերը, որոնք նրա վարքում այս կամ այն չափով դիտվում են նաև արթուն վիճակում:   Երազների վերլուծության շնորհիվ մարդն իր մասին կարող է այնպիսի բաներ իմանալ, որոնք առանց այդ մեթոդի օգտագործման նրան երբեք հայտնի դառնալ չէին կարող։

Ինչպիսի՞ կապ կա երազների և հիշողության միջև։

Այդ կապը շատ սերտ է և անմիջական։ Երազները կառուցվում են հիմնականում հիշողության բովանդակությունից, քնած ժամանակ հիշողությունից վերարտադրված, նորից կյանք առած պատկերներից ու մտքերից։ Երբեմն հիշողության մեջ ամրապնդված ցերեկային տպավորությունները երազներում վերարտադրվում են գրեթե նույնությամբ։

Այսպիսով երազներում կատարվում է նախկինում ընկալված ու մտապահված տպավորությունների վերարտադրություն, այստեղ մարդու նախկին փորձը դրվում է նրա այժմեական դրդապատճառների ու խնդիրների տրամադրության տակ և օգտագործվում է շատ յուրահատուկ ձևով։ Ավելին, երազներում շատ հաճախ դիտվում է հիշողության արտակարգ ուժեղացում հիպերմնեզիա, որն արթուն վիճակում ավելի հազվադեպ ու ավելի թույլ չափով է դիտվում։ Դրա շնորհիվ երազներում մարդիկ վերհիշում են նույնիսկ այնպիսի իրադարձություններ, օրինակ, վաղ մանկության տպավորություններ, որոնց մասին ցերեկը ոչինչ չեն հիշում։ Նման փաստերը ևս վկայում են, որ մեր ենթագիտակցական ոլորտի հնարավորությունները հսկայական են։

 Նիրհը բնության կողմից մարդուն տրված այն եզակի միջոցն է, որը հնարավորություն է տալիս թափանցել երազների թագավորությունը: Դա այն կիսարթուն վիճակն է, որի մեջ յուրաքանչյուր ոք հայտնվում է օրը երկու անգամ քուն մտնելուց անմիջապես առաջ և արթնանալուց անմիջապես հետո: Նիրհի ժամանակ կարծես բացվում է նեղ մի անցք դեպի ենթագիտակցություն և ուղեղի այն խորքային կառույցները, որոնք ղեկավարում են օրգանիզմի կենսաբանական գործընթացները։ Այդ իսկ պատճառով եթե ուզում եք կառավարելի դարձնել ձեր երազները, նախ պետք է սովորեք գիտակցաբար պահպանել նիրհի վիճակը։ Դրան կարող եք հասնել միայն մարզումների միջոցով։ Փորձեք ամեն անգամ քուն մտնելուց առաջ կենտրոնանալ այն պահի վրա, երբ ձեզ դեռ զգում եք նիրհի վիճակում, երբ դեռ կարող եք ձեր ցանկությամբ դուրս գալ այդ վիճակից և, ասենք, վառել լույսը։ Փորձեք նաև որսալ քնին անցնելու պահը։ Ապա սկսեք երկարացնել նիրհի ժամանակը ինչպես քնելուց առաջ, այնպես էլ արթնանալուց հետո։

Երեխաների հետ աշխատանքի բազմամյա փորձը ցույց Է տալիս, որ գրեթե բոլոր
երեխաները տեսնում են մղձավանջային երազներ և փորձում են ինչ-որ ձևով պայքարել ղրանց դեմ։ Նման դեպքերում արթնացած երեխային պետք է մեղմորեն հանգստացնել : Եթե դուք մղձավանջային երազ եք տեսնում, աշխատեք չվախենալ և մինչև վերջ տեսնել այն։

Որպես կանոն, գիշերվա ընթացքում մարդը 7-8 երազ է տեսնում, բայց հիշում է միայն 1-2-ը։ Երբ կսովորեք երազներ պատվիրել, կհիշեք միայն պատվիրած երազը։
Կգա ժամանակը, և դուք քնելիս այլևս ոչնչի մասին չեք մտածի, իսկ ենթագիտակցությունն ինքը ձեզ կնվրրի այն երազը, որի կարիքն ունեք դուք տվյալ պահին։

Աղբյուր` http://www.doctors.am/am/psychology/psychology1/%D5%94%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B6%D5%A5%D6%80/2696?page=2

Հոգեկանի էվոլյուցիան

phs2

 Թե կենդանին և թե մարդը, հատկապես նրանց նյարդային համակարգերը երկարատև պատմական զարգացման, այսինքն էվոլյուցիայի արդյունք են։

Երկար ժամանակ այն կարծիքն էր իշխում, որ մարդուն հատկացված է իշխան տիրակալի դերը կենդանական աշխարհի մնացած տեսակների նկատմամբ, որում համոզված են շատերը մինչ օրս։ Համաձայն ավանդական տեսակետի՝ ողջ աշխարհը (բույսերը, կենդանիները, մարդիկ) ստեղծվել են միանգամից և վերջնական տեսքով, վեց օրվա ընթացքում, ինչպես դա հաստատում է Աստվածաշունչը։   Այդ կոնցեպցիային  1859 թվականին հակադրեց  իր տեսությամբ անգլիացի բնագետ, կենսաբան Չարլզ Դարվինը։

Դա էվոլյուցիոն տեսությունն էր, դա ավելի շուտ հեղափոխական տեսություն էր։

Չ.Դարվինի հիմնական վարկածի համաձայն՝ այսօր գոյություն ունեցող բոլոր բույսերն ու կենդանիները առաջանում են կյանքի մի ձևից և իրենցից ներկայացնում են որպես էվոլյուցիայի արդյունք, որը տևել է միլիարդ տարիներ։ Իսկ ինչ մնում է մարդուն իր ֆիզիկական, անձնային և վարքագծային հատկանիշներով, ապա նա վերջին հաշվով այդ էվոլյուցիայի արդյունքներից միայն մեկն է։

Այսօր էլ նույն Էվոլյուցիոն տեսության և այլ գիտությունների տվյալներով ապացուցված է համարվում այն, որ կենդանի օրգանիզմները կարող են ծագել այլ կենդանի օրգանիզմներից։
էվոլյուցիայի հաջորդ կարևորագույն քայլն այն է,որ այդ օրգանիզմները վերածվում են ավտոտրոֆների, այսինքն՝ այնպիսի օրգանիզմների, որոնք քիմիական սինթեզի և ֆոտոսինթեզի միջոցով իրենք են ստեղծում  իրենց գոյության համար անհրաժեշտ նյութերը, օրինակ, գազանման թթվածնի առաջացումը։

Այսպիսով՝ առաջին ավտոտրոֆ օրգանիզմների ծագումից հետո հնարավորություններ են ստեղծվում կանաչ բույսերի, բակտերիաների, սունկերի և կենդանական աշխարհի ծագման և զարգացման համար, այսինքն՝ երկրի վրա կյանքի առաջացումը ոչ միայն հնարավոր, այլն անխուսափելի էր։

Փորձեք կյանքի էվոլյուցիայի մասին ստացած տեղեկությունների հիման վրա մտորումներ անել, թե այլ մոլորակների վրա հնարավո՞ր է արդյոք կյանքի գոյությունը և եթե ոչ, ապա ինչու։ Իհարկե, որոշ տեսա կետների համաձայն՝ երկրի վրա կյանքը «տիեզերական ծագում» ունի, տիեզերքից պարզագույն կենդանի օրգանիզմների երկիր տեղափոխվելու հետևանքով է առաջացել, որը պակաս հավանական, թեկուզ լրիվ ժխտելի չէ։

Այսպիսով՝ կյանքի առաջացումը միլիոնավոր տարիների էվոլյուցիա է անցել։ Կենդանի օրգանիզմների առաջացման էվոլյուցիայում առանձնացվում են երկու հիմնական ժամանակաշրջաններ՝ զարգացման յուրատիպ գործընթացներով։

Հոգեկանի կառուցվածքը

phs8

 Ինչպես մեզ շրջապատող առարկաները, մարդիկ, կենդանիները ունեն որոշակի կառուցվածք, կազմված են իրար հետ սերտորեն կապված բաղադրամասերից, այնպես էլ հոգեկանն ունի իր կառուցվածքը։

Սովորաբար առանձնացվում է հոգեկան երեք հիմնական խումբ, երևույթներ կամ հոգեկանի դրսևորումների երեք հիմնական ձևեր։

Դրանք են՝ հոգեկան գործընթացները (պրոցեսները), հոգեկան վիճակները, հոգեկան հատկությունները։

Հոգեկան գործընթաց ասելով՝ հասկանում ենք օբյեկտիվ իրականության դինամիկ արտացոլումը հոգեկան երևույթների (մտածողության, ընկալման, հիշողության և այլն) ձևով։ Արտացոլումը համարում ենք դինամիկ, որովհետև հոգեկան ցանկացած գործընթաց արտահայտում է շարժման վիճակ, զարգացման ընթացք և փոփոխություն դրա վրա ազդող պատճառների շնորհիվ։

Հոգեկան գործընթացներն իրենց հերթին բաժանվում են երկու ենթախմբի, ճանաչողական (իմացական) և հուզակամային։

Իմացական խմբի մեջ մտնում են՝ զգայությունները, ընկալումները, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը և խոսքը։

Երկրորդ խմբի մեջ են մտնում զգացմունքները և կամքը։

Հոգեկան վիճակներ ասելով հասկանում ենք կոնկրետ ժամանակահատվածում հոգեկան գործունեության համեմատաբար կայուն աստիճանը, որը դրսևորվում է մարդու բարձր կամ ցածր ակտիվության մեջ։ Այդ վիճակներն արտահայտում են կայուն հետաքրքրություն, ստեղծագործական վերելք ու ոգևորվածություն, համոզվածություն կամ տարակուսանք, կասկած, ընկճվածություն, անտարբերություն և այլն։

Իրավիճակի փոփոխության հետ հուզական վիճակը կարող է փոխվել, օրինակ, լացը կարող է փոխարինվել ծիծաղով, անտարբերությունը՝ ակտիվությամբ և այլն։

Որպես հոգեկան վիճակներ՝ հանդես են գալիս նաև այնպիսի հուզական վիճակները, ինչպիսիք են սթրեսը, ֆրուստրացիան, աֆեկտը։ Հոգեկան հատկությունները դրանք կայուն ձևավորումներ, կայուն հոգեբանական գոյացություններն են, որոնք ապահովում են տվյալ մարդուն տիպական գործունեության ու վարքի որոշակի որակական ու քանակական մակարդակ։

Հոգեկան հատկությունների մեջ են մտնում.

ա) անձի ուղղվածությունը (կենսադիրքորոշումը) պահանջմունքների, հետաքրքրությունների, համոզմունքների, դրդապատճառների ու իդեալների համակարգը։

Հատկապես այս հատկություններն են որոշում մարդու ընտրողական ակտիվության մակարդակը,

բ) խառնվածքը,

գ) ընդունակությունները,

դ) բնավորությունը։

Մարդու հոգեկան հատկությունները նրա հոգեկան գործունեության բարձրագույն կարգավորիչներն են։

Հոգեկանի հիմնական ֆունկցիաները:

Մարդու հոգեկանը կատարում է երկու հիմնական ֆունկցիա։

Առաջինին դա արտացոլման ֆունկցիան է, որի միջոցով մարդուն տրվում է արտաքին աշխարհի սուբյեկտիվ պատկերը, և որոնց նկատմամբ նա ցուցաբերում է հուզազգացմունքային վերաբերմունք։

Գիտնականների կողմից մշակված է արտացոլման տեսություն, որի երեք հիմնական դրույթները դուք պետք է հիշեք։ Առաջինի մասին արդեն գիտեք՝ հոգեկանը ուղեղի հատկություն է, նրա յուրատիպ ֆունկցիան։ Երկրորդ, որ այդ ֆունկցիան արտացոլիչ բնույթ ունի։

Երրորդ՝ արտացոլման ճշտությունը հաստատվում է պրակտիկայով։ Հոգեկան արտացոլման հիմնական հատկանիշներից մեկն այն է, որ այն հայելանման չէ, որ աշխարհը կամ առարկան մեխանիկորեն արտացոլվի գլխուղեղի մեջ:

Հոգեկանի երկրորդ հիմնական ֆունկցիան մարդու վարքի և գործունեության կարգավորումն ու կառավարումն է։

Հոգեկանը մեր ներքնաշխարհն է, մեր հույզերը, զգացմունքները, մտածողությունը, հիշողությունը, երևակայությունը, պահանջմունքները և այլն։ Եթե մենք մի ողջունելի, խելամիտ, արդյունավետ աշխատանք ենք կատարում, ապա դա մեր մտքի սրության ու ճկունության, գործողությունները ճիշտ կառուցելու ու կատարելու արդյունք է։

Հոգեկանի այդ վճռորոշ ֆունկցիան արդյունավետորեն իրականանում է, եթե առողջ է մարդու գլխուղեղը։ Թե տարբեր պատճառներով վնասվում է մարդու գլխուղեղը, ապա մասնակիորեն կամ լրիվ խանգարվում են հոգեկանի հիմնական ֆունկցիաները։

Աղբյուր` http://www.doctors.am/am/psychology/psychology1/%D5%80%D5%B8%D5%A3%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8/2639?page=1

 

Ի՞նչ է հոգեբանությունը

phs4

 Հոգեբանություն (փսիխոլոգիա) հասկացությունը ունի հունական ծագում։ Այն բաղկացած է «փսյուխե – հոգի» և «լոգոս – գիտություն» արմատներից։

Այսինքն հոգեբանություն կամ փսիխոլոգիա նշանակում է գիտություն հոգու մասին։ Գիտական հոգեբանությունն ունի մոտ մեկդարյա պատմություն, իսկ նախապատմությունը սկսվում է դեռես մ.թ.ա. VI դարից։ Այդ պատճառով էլ ընդունված է տարբերել «մինչգիտական հոգեբանություն» և «գիտական հոգեբանություն» հասկացությունները։

Դեռևս հնագույն ժամանակներից սկսած՝ մարդու մեջ ձևավորվել են հասարակական, համայնական կյանքի պահանջմունքներ, որոնք ստիպել են նրան ճանաչել ու հասկանալ շրջապատող մարդկանց, հաշվի առնել նրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ճանաչել ինքն իրեն։

Այսպիսով՝ երկու հազար տարի առաջ հոգու առկայությամբ են փիլիսոփաները և գրողները բացատրել բոլոր անհասկանալի երևույթները մարդու կյանքում։ Այդ պատճառով էլ հոգեբանությունը համարվում էր գիտություն հոգու մասին, և այդ ժամանակաշրջանը նշանավորվում է որպես հոգեբանության զարգացման առաջին փուլ։

Հոգեբանության զարգացման երկրորդ փուլը համարվում է XVII դարը, և հոգեբանությունը ընդունված էր համարել գիտություն գիտակցության մասին։

Հոգեբանության որպես գիտության զարգացման երրորդ փուլում, որն ընդգրկում է XX դարը, հոգեբանությունը նշանավորվում է որպես գիտություն վարքի մասին։

Եվ, վերջապես, չորրորդ փուլը՝ գիտական հոգեբանության ձևավորման փուլն է, և այն ուսումնասիրում է հոգեկանի (գիտակցության) զարգացման օբեկտիվ օրինաչափությունները, փաստերն ու դրսևորման մեխանիզմները։

Ընդհանրացնելով հոգեբանության՝ որպես գիտության և նրա զարգացման պատմական ընթացքը, գալիս ենք այն եզրակացության, որ հոգեբանությունը գիտություն է մարդու, նրա հոգեկան աշխարհի, նրա գիտակցության, վարքի և գործունեության մասին։

Ուշադրության առանձնահատկությունները

Ուշադրության հիմնական առանձնահատկություններն են կենտրոնացումը, բաշխումը, ծավալը, լարվածությունը, կայունությունը, ցրվածությունն ու տեղափոխելիությունը:

Ուշադրության կենտրոնացումը դիտվում է այն ժամանակ, երբ մարդու հոգեկան ակտիվությունը վերաբերում է միայն այն առարկային կամ գործունեությանը, ինչով նա զբաղված է տվյալ ժամանակահատվածում: Կենտրոնացած ժամանակ անհատը խորանում է տվյալ գործունեության մեջ: Ուշադրության կենտրոնացման բարձր աստիճանը մտավոր, հատկապես ստեղծագործական աշխատանքում շոշափելի արդյունքների հասնելու հիմնական պայմաններից մեկն է: Ուշադրության կենտրոնացմանը նպաստում են լռությունը, մեկուսացումը, տարբեր աազդակներից վերանալը:

Ուշադրության բաշխումը միաժամանակ գործունեության երկու և ավելի տեսակներ կատարելու, դրանք ընկալելու և սեփական գործողությունները վերահսկելու կարողությունն է:

Ուշադրության ծավալը առարկաների, գործունեությունների, ինչպես նաև ներհոգեկան բովանդակությունների այն քանակն է, որն անձը տվյալ պահին կարող է գիտակցորեն ընկալել և պահել իր ուշադրության կենտրոնում: Պարզվել է, որ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղաներինը: Անձի ուշադրության ծավալը կախված է նրա հետաքրքրությունից, մտավոր զարգացման մակարդակից, ընկալվող ինֆորմացիայի հետ ունեցած նախնական ծանոթությունից, ինչպես նաև այն իրադրությունից, որտեղ տեղի է ունենում անձի գործունեությունը: Ուշադրության ծավալի վրա մեծ ազդեցություն են գործում նաև նախկին փորձն ու հետաքրքրությունները:

Ուշադրության լարվածություն կամ ինտենսիվություն ասելով հասկանում ենք հոգեկան-նյարդային եռանդի այն քանակությունը, որը ծախսվում է գործունեության կատարման ընթացքում: Ուշադրության լարվածությունը պայմանավորված է ներքին դրդապատճառների առկայությամբ:

Ուշադրության կայունությունն արտահայտվում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը:

Ուշադրության ցրվածությունը ուշադրությունը որևէ օբյեկտի վրա տևականորեն կենտրոնացնելու անկարողությունն է:

Հիշողություն

Հիշողությունը մարդու փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրումն է: Մարդու հիշողությունն իրենից բարդ երևույթ է ներկայացնում: Այն ունի մի շարք գործընթացներ, հոգեբանական առանձնահատկություններ: ՀԻշողությունն ընկած է մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Հիշողությունը լինում է`

Ոչ կամածին հիշողության դեպքում մարդն իր առջև նպատակ չի դնում ընկալածը պահպանելու և վերարտադրելու համար:

Կամածին հիշողության դեպքում մարդն իր առջև նպատակ է դնում ընկալվածը պահպանելու և վերարտադրելու: Մարդու կյանքի առաջին տարիներին գիտելիքների, կենսափորձի կուտակման և վարքի իրագործման հիմնական մեխանիզմը ոչ կամածին է: Վաղ մանկության տարիներին երեխան իր առջև չի կարող գիտակցորեն շրջապատի երևույթները կամ մեծահասակների խոսքը մտապահելու և անհրաժեշտության դեպքում վերարտադրելու խնդիր դնել: Տարիքի մեծացման հետ զուգընթաց քանի գնում մեծանում է կամածին հիշողության դերը:

Previous Older Entries