Պղպջակների օր

Video

Մաթեմատիկա. Խաղ օրիգամի

Խաղ՝ թանգրամ

Video

Մաթեմատիկա. Սովորում ենք երկրաչափական պատկերներ

Video

Գունավոր խմորիկներ

Video

Լրացավ Պարույր Սևակի 90- ամյակը

Այսօր լրանում է հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակը: Բանաստեղծը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի` ներկայիս Զանգակատուն, գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։

Նրա գերազանց առաջադիմության պատճառով ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր փորձերն է անում պոեզիայում։

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական և հայրենասիրական երգերի համար:

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսելով անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970 թ.-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963 թ.-ից մինչև 1971թ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966 թ.-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։

Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։ Մինչև այժմ էլ մեծ գրողի մահվան հանգամանքները լիովին պարզված չեն և որոշ դրվագներ կասկածի տակ են առնվում:

Video

Դիջի-նախավարժանք

Video

Փորձ Ձյունով

Video

Ամանորյա նախագիծ

Video

Դիջիպատում

Արդեն 12 տարի է ինչ սովորում եմ << Մխիթար Աեբաստացի >> կրթահամալիրում: Ութերորդ դասարանը ավարտելուց հետո ընդունվեցի մեր կրթահամալիրի քոլեջ: Արդեն երրորդ կուրս եմ: Ինձ դուր է գալիս այս կրթահամալիրը, քանի որ աշակերտները և ուսանողները ազատ են և ունեն լայն հնարավորություններ: Կրթահամալիրի աշխատանքը կախված է նոթբուք նեթբուքերից : Դպրոցն ունի անձնական կայք, որտեղ նյութեր են տեղադրում տարբեր դասարանների աշակերտներ, ուսանողներ և  ուսուցիչներ: Ունենք նաև անձնական բլոգներ, որտեղ հրապարակում ենք անձնական նութերը:

Երեք տարի անընդմեջ հաճախում ենք փորձառությունների, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի  հմտանալ մեր ընտրած մասնագիտության մեջ : Ինձ դուր է գալիս աշխատել երեխաների  հետ: Փորձառության հաճախում եմ Նոր դպրոցում` 3-5 տարեկանների խումբ :

Մասնակցել եմ` թթուդրիկին, հարիսայի ծեսին

Ամանորին` վրացական ամանոր,

Խնկոյանական օրեր` Ճպուռն ու մրջյունը:

Previous Older Entries